Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը․ մասնակցում են նաև ՀՀ-ից այլ պաշտոնյաներ


Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը․ մասնակցում են նաև ՀՀ-ից այլ պաշտոնյաներ
Մայիս 1 21:46 2023

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

 

 

Ադրբեջանական ԱՊԱ-ն, հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը, հայտնել է, որ Վաշինգտոնում տեղի է ունենում արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։

Նկարներում երևում է, որ հանդիպմանը բացի ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներից մասնակցում են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։