Ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը


Ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը
Ապրիլ 30 21:58 2023

Ապրիլի 25-ին ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 

 

 

Այդ օրը Նուբարաշենի խճուղի 17/1 հասցեի հարևանությամբ բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 38-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 32-ամյա Լիլիթ Լալայանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով օրեր անց` ապրիլի 28-ին, վարորդներից Լ. Լալայանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն:

 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ​ Ա. Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Nissan-ի վարորդ Լ. Լալայանը աշխատում է «Ապառաժ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։