Լրատվամիջոցը հաղորդում է, որ տեսանյութը նկարահանվել է ջրասուզակների կողմից և ներկայացվում է «Տիտանիկ» ֆիլմի թողարկման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Նավը խորտակվել է 1912 թ.-ին՝ Սաութեմփթոնից դեպի Նյու Յորք իր անդրանիկ նավարկության ժամանակ: Նավի խորտակման հետևանքով մահացել է տախտակամածին գտնվող ավելի քան 1500 ուղևոր և անձնակազմի անդամ: