Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Քիշնևում։
FlightRadar-ի տվյալներով, Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում։
Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր 23.10-ին։ Օդանավակայանում չվերթի ուշացման խնդրի հետ կապված հորդորում են դիմել ավիաընկերություն։










