Հա՜, էսօր շաբաթօրյակ ա, ես էլ ասում եմ՝ ինչին են սենց հավաքվել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Հա՜, էսօր շաբաթօրյակ ա, ես էլ ասում եմ՝ ինչին են սենց հավաքվել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ապրիլ 29 13:56 2023
Այսօր եւս շարունակում եմ այցը Տավուշի մարզում. Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Առավոտյան այցելեցի Նոյեմբերյան, որտեղ ծանոթացա տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին:
 
Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:
 
​Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից», - գրել է վարչապետը։