Գյումրիում Jeep-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել


Գյումրիում Jeep-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Ապրիլ 29 00:57 2023

Ապրիլի 28-ին, ժամը 21:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ «Ջավախք» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 25/2 հասցեի մոտակայքում «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: