Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ


Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Ապրիլ 28 22:58 2023

Հայաստանի  շրջանների զգալի մասում ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 1-3-ը   սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան 5-7մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։