Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ապրիլ 28 20:52 2023

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

 

 

Նրա խոսքով՝ աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակներ՝ հակամարտության ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով:

 

 «Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծի իրադրության վրա», - նշել է Տասմագամբետովը:

 

 

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աճում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման սպառնալիքը ՀԱՊԿ անդամ երկրների տարածք։ «Հատկապես մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից բխող համալիր սպառնալիքները, այս դժվարին պայմաններում Միացյալ շտաբը նշանակալի ներդրում է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հարակից շրջաններում հավաքական անվտանգության ապահովման գործում»,- հավելել է ԱՊԿ գլխավոր քարտուղարը։