Վերին Անտառային փողոցում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «KamAZ»-ը․ կա վիրավոր


Վերին Անտառային փողոցում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «KamAZ»-ը․ կա վիրավոր
Ապրիլ 28 18:30 2023

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Վերին Անտառային փողոցի թիվ 138/2 հասցեի հարևանությամբ բախվել են Mercedes S500 և KamAZ մակնիշի ավտոմեքենաները։

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով 1 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 1-ական մարտական հաշվարկ։ 

 

 

Հրշեջ-փրկարարները Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, Mercedes-ի մարտկոցի հատվածում կատարել են հովացման աշխատանքներ, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։