Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ


Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ
Ապրիլ 28 13:46 2023

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2 ուղղությունը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։

«Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում», - ասել է Ասրյանը։ 

Նրա խոսքով՝  Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։