«Հակառակորդը 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ներթափանցել է Հայաստանի ինքնաիշխան տարածք՝ դեպի Ջերմուկ քաղաք։ Մակերեսային առումով կազմում է ներթափանցած տարածքը 60,06 քառակուսի կիոլմետեր, ճակատով մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ»,- այս տվյալները ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային, ով այցելել է Ջերմուկ։
Ասրյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ գնահատմամբ, Ադրբեջանի ԶՈւ-ն նպատակ էր հետապնդում դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա և տնտեսական լուրջ հարվածներ հասցնել Հայաստանին։
«Ընդ որում, 2020 թվականի ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։ Ընդ որում, 2021 թվականին գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022 թվականին սեպտեմբերի 13-14-ը ռազմական ագրեսիա էր Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային, ռեակտիվ, հրետանային, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցվել են ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին։ Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչև հիմա ճոպանուղին չի գործում։
Նրանց գործողությունները ոչ միայն Ջերմուկի, Վայոց Ձորի ուղղությամբ էր, նաև Սյունիքի մարզում՝ երկու հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում երկու ուղղությամբ, նաև այս ուղղությամբ։ Ընդհանուր՝ հինգ ուղղությամբ։
Հայաստանի Զինված ուժերը կրել են կոուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք տարածքային կորուստներ: Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիմոլետր տարածքում գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,-ասաց Է. Ասրյանը։










