Կարևոր է, որ Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը. Մարիա Զախարովա


Կարևոր է, որ Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը. Մարիա Զախարովա
Ապրիլ 27 14:19 2023

ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը,  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ համաձայնագրերի հիմնական հոսք վերադարձնելու համար։

Նրա խոսքով` քայլեր են արվում ինչպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի «տեղում», այնպես էլ քաղաքական մակարդակով։

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը՝ այսպիսով ապահովելով միանցքի բնականոն գործունեությունը:

«Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի»,- ասել էր նա։