Վերահաստատվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը․ Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից


Վերահաստատվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների խստիվ պահպանման կարևորությունը․ Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Ապրիլ 26 15:51 2023

Կրեմլը մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։

Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով», - նշված է հաղորդագրությունում։