Բագրատյանն իշխանություններին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. «Եթե դուք Ալիևի ու Էրդողանի դրածոն չեք, ի սեր Աստծու, ճանաչեք»


Բագրատյանն իշխանություններին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. «Եթե դուք Ալիևի ու Էրդողանի դրածոն չեք, ի սեր Աստծու, ճանաչեք»
Ապրիլ 26 00:40 2023

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոչ է արել իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ Բագրատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

 

 

«Այս էլ որերորդ անգամ Ադբեջանն իր ագրեսիվ գործողություններով սրում է իրավիճակն Արցախի շուրջ։ ՀՀ իշխանություններ, Նիկոլ և այլք, ճանաչեք Արցախի անկախությունը։ Եթե դուք Ալիևի ու Էրդողանի դրածոն չեք, ի սեր Աստծու, ճանաչեք։ Հայաստանի այդ քայլից հետո լինելու է Արցախի անկախության ճանաչման ֆեյերվերկ այլ երկրների կողմից։ Այլապես լինելու է Արցախի, իսկ ապա նաև Սյունիքի ցեղասպանություն»,- գրել է ՀՀ նախկին վարչապետը։