Սահմանապահ զորքերի զինծառայողին Տեղի մատույցներում գերեվարելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ՀՀ ԱԱԾ


Սահմանապահ զորքերի զինծառայողին Տեղի մատույցներում գերեվարելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ՀՀ ԱԱԾ
Ապրիլ 25 22:06 2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»։