Թուրքիայի խորհրդարանի նախագահը «տարածաշրջանում Հայաստանի հետագա գոյության համար» պայման է առաջ քաշել


Թուրքիայի խորհրդարանի նախագահը «տարածաշրջանում Հայաստանի հետագա գոյության համար» պայման է առաջ քաշել
Ապրիլ 25 17:53 2023

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը անցյալ տարի օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Ակնկալվում էր, որ նա նույնը կանի նաև այս տարի, ասել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։

 

 

 

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ում գործում է հայկական մեծ լոբբի». «Ճիշտ է, դրա ուժը խիստ չափազանցված է։ Բայց իշխանությունները նման հայտարարություններ են անում հայկական լոբբիին հաճոյանալու համար։ Բացի այդ, Բայդենն այսօր հայտարարել է, որ առաջադրվելու է նաեւ 2024 թվականի նախագահական ընտրություններում։

 

Սակայն 1915 թվականի իրադարձությունները(Հայոց ցեղասպանություն - խմբ․)  ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն որակելը ոչ թե օգուտ է հայերին, այլ վնասում է նրանց։ Որովհետև Հայաստանի հետագա գոյությունը տարածաշրջանում կախված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններից»,- ասել է Շենթոփը։