Գեներալ-գնդապետ Լենցովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարն է


Գեներալ-գնդապետ Լենցովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարն է
Ապրիլ 25 21:13 2023

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը դարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը: Այս մասին գրել է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրին։

 

 

ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին (նա պաշտոնում մնաց մոտ 1 տարի և 3 ամիս)։

 

Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմներին, Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։