Քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի օդանավակայանում․ Սյունիքի մարզպետարան


Քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի օդանավակայանում․ Սյունիքի մարզպետարան
Ապրիլ 25 19:29 2023

Այունիքի մարզպետարանը հայտնել է՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կիրականացնի L 410 տիպի քաղաքացիական օդանավը։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ մոտ օրերին L 410 տիպի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի «Սյունիք» օդանավակայանում»,- նշված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։