1990 թվականին նույն վիճակն էր, բայց այդ վիճակը ստացավ իր զարգացումը և, այնուամենայնիվ, մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվեցին, և ունեցանք 1994 թվականի հրադադարը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
«Մենք առայժմ փորձում ենք եղած հնարավորություններն արդյունավետ կառավարել։ Հիմա չպետք է խոսենք պատերազմի մասին, պետք է խոսենք առկա հնարավորություններն օգտագործելով՝ խուսափել պատերազմից», - ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, թե մարդիկ ամբողջությամբ շրջափակման մեջ են Արցախում՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
«Ուրեմն՝ այդ պայմաններում էլ պետք է կարողանալ և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին»։










