ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի և հակառակորդի գնդակից զոհված հերոսների հիշատակը


ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի և հակառակորդի գնդակից զոհված հերոսների հիշատակը
Ապրիլ 25 12:04 2023

ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի և բանակում օրերս հակառակորդի գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի և մյուս հերոսների հիշատակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը նշեց՝ երեկ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն էր, այսպիսով առաջարկեց մեկ րոպե լռությամբ հիշել նահատակների հիշատակը:

 

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելուց հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ այսօր երկու օր առաջ հակառակորդի կրակոցից զոհված Արտյոմ Պողոսյանի հուղարկավորության օրն է: ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի և բանկում զոհված մյուս քաջորդիների հիշատակը: