Եկեք միասին հիշենք 1,5 միլիոն մարդկանց, որ կորցրեցին իրենց կյանքը․ Քիմ Քարդաշյան (Photo)


Եկեք միասին հիշենք 1,5 միլիոն մարդկանց, որ կորցրեցին իրենց կյանքը․ Քիմ Քարդաշյան (Photo)
Ապրիլ 25 11:56 2023

Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար Գառնիից, որին կից գրել է. «Սիրում եմ իմ և երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հայաստանում»:

Նա նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել, որն արվել էր 2019 թվականին՝ Քիմի եւ քրոջ Քորթնիի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ։ Այդ հրապարակմամբ նա հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին։