Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է․ Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ


Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է․ Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ
Ապրիլ 25 10:22 2023

Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը  հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռենատա Ալտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- գրել է Ալտը։