Պուգաչովան և Գալկինը վաճառեցին իրենց ամրոցը. (լուսակարներ)


Պուգաչովան և Գալկինը վաճառեցին իրենց ամրոցը. (լուսակարներ)
Ապրիլ 24 23:54 2023

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և նրա ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, վաճառել են Գրյազ գյուղում գտնվող իրենց ամրոցը, հայտնում է NTV-ն։
Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ տան վաճառքի շուրջ բանակցություններն ընթանում էին 2022 թվականի աշնանից։ Գնորդ է գտնվել, ով խնդրել է ամուսիններին առանձնատան գինը իջեցնել մինչև 700 միլիոն ռուբլի, մինչդեռ Պուգաչովան և Գալկինը դրա համար խնդրել են 1 միլիարդ ռուբլի։

 

«Բայց Ալլա Բորիսովնան չցանկացավ զիջել»,- ասել է պրոդյուսերը: Ավելի ուշ, ըստ Դվորցովի, հայտնվել է մեկ այլ գնորդ, ով համաձայնել է գնել ամրոցը նախնական գնով։

Այս տղամարդը, ըստ պրոդյուսերի, «նույնիսկ նրանց ընտանիքի ներսի մարդ էր» և, ինչպես նշել է Դվորցովը, գործարքն արդեն կայացել է նրա և Ալլա Բորիսովնայի միջև: