Խոշոր ավտովթար Վայոց ձորում. 23-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել ձորում


Խոշոր ավտովթար Վայոց ձորում. 23-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել ձորում
Ապրիլ 24 22:03 2023

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:Ժամը 16:10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Մ.-ն, իր վարած Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլխիավայր շրջվելով հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը:

 

 

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում:

 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: