Ովքեր են Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի նվիրատուները. ուշագրավ անուններ


Ովքեր են Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի նվիրատուները. ուշագրավ անուններ
Ապրիլ 24 21:31 2023

Թափանցիկության ջատագով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում ստացված նվիրատվությունների ցանկը: Ուշագրավ է, որ այդ ցանկում են հայտնվել ընկերություններ, որոնք այս կամ այն պատճառներով հայտնվել էին մի շարք պետական կառույցների ուշադրության կենտրոնում, կամ ՝ արտոնություններ էին ստացել կառավարությունից։

 
 

Դիցուք՝ «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն։

 

 

Ուշագրավ է, որ նույն թվականին այս ընկերությունը շահել է ՀՀ ոստիկանության կարիքների համար կարճ հաղորդագրություններ /sms/ ծառայությունների ձեռքբերման մրցույթը։

 

Կառավարության նախորդ տարվա փետրվարի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Եվ ահա, տեսնում ենք, որ այս ընկերությունը ևս հայտնվել է նվիրատուների ցանկում

 

 
 

Նվիրատուների ցանկում է նաև «Լսոֆտ» ՍՊԸ-ն, որի հետ ֆինանսների նախարարությունը ծառայությունների գնման պայմանագիր է կնքել:

Նվիրատուների ցանկում է նաև «Ֆինլեքս» ՍՊԸ-ն: ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 4 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հակոբ Լուլուկյանի ընտանիքի անդամներից մեկն աշխատում է այս ընկերությունում։

 

Բացի այս, ուշագրավ հանգամանքներից պետք է նշենք, որ բավական մեծ թիվ են կազմում անանուն նվիրատվությունները, ինչը զարմանալի է, քանի որ հենց հեղափոխական իշխանություններն էին նախկին իշխանության ներկայացուցիչներին մեղադրում ոչ թափանցիկ աշխատելու և կոռուպցիոն ռիսկեր ավելացնելու մեջ...