Կառավարության պաշտոնական թվիթերյան էջը «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառել է «Մեծ Եղեռնի» եզրույթը Փաշինյանի և այլ պաշտոնյաների հուշահամալիր այցը ներկայացնելիս


Կառավարության պաշտոնական թվիթերյան էջը «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառել է «Մեծ Եղեռնի» եզրույթը Փաշինյանի և այլ պաշտոնյաների հուշահամալիր այցը ներկայացնելիս
Ապրիլ 24 21:06 2023

Կառավարության պաշտոնական թվիթերյան էջը կիրառել է «Մեծ Եղեռն» եզրույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ծիծեռնակաբերդ այսօրվա այցը ներկայացնելիս:

 

Թվիթերյան հրապարական մեջ անգլերեն գրված է՝ «Prime Minister Nikol Pashinyan along with President Vahagn Khachaturyan, President of the National Assembly Alen Simonyan and the country's top leadership visited the Tsitsernakaberd memorial complex to pay tribute to the memory of the 1.5 million victims of the Medz Yeghern.»:

Ստորև նաև հայերեն թարգմանությունը՝ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին»։