ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկար է հրապարակել


ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկար է հրապարակել
Ապրիլ 24 15:52 2023

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին:

 

 

«Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում միացել եմ հայ ժողովրդին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված մեկուկես միլիոն հայերին և խորհելու հայ ժողովրդի տոկունության և վճռականության մասին», - գրել է դեսպանը՝ կից լուսանկար հրապարակելով: