ՀՀ զինված ուժերը դիրքային բարելավման աշխատանքներ են կատարում Տեղ գյուղում, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը


ՀՀ զինված ուժերը դիրքային բարելավման աշխատանքներ են կատարում Տեղ գյուղում, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
Ապրիլ 24 11:31 2023

Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ։

 

 

Լրագրողներին ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը․

 

«Սահմանազատման որ սահմանագծման հարցով գործում է հանձնաժողով։ Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու հետ գործ չունեք։ Ոչ մի գյուղ էլ չեն մտել։

 

Ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել մեր տարածքում, մեր ստորաբաժանումը հայտնվել իրենց տարածքում։ Նման դեպքերում կա գործողությունների սխեմա, որով շարժվում ենք»,-նշել է Էդվարդ Ասրյանը։