ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։
«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի առևտրի, մարդկանց ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները, զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից», - ասված է Պատելի հայտարարության մեջ։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ Պետդեպ










