Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով


Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Ապրիլ 23 15:29 2023

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Ֆարոյի պալատին պատկերվել է Հայաստանի դրոշը։

«Հայաստանի դրոշի գույներով լուսավորումը նրա համար է, որ երբեք չմոռանանք Ցեղասպանությանը զոհ գնացած հայերին և բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց ազատության համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մարսելի քաղաքապետը։