Ստամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակը


Ստամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակը
Ապրիլ 23 12:36 2023

Ստամբուլում անհայտ անձինք կրակել են շենքի վրա, որտեղ գտնվում է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը, հայտնում է Daily Sabah-ը։

Նշվում է, որ գիշերը երկու տղամարդ կրակ են բացել իշխող կուսակցության նախընտրական գրասենյակի վրա, որը գտնվում է Բահչելիևլեր Քոչաշինան թաղամասում։

Ընդհանուր առմամբ, արձակվել է մոտ հինգ կրակոց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունն այս պահին փնտրում է կասկածյալներին։