«Միանում եմ պետնախարարի նախաձեռնությանը,այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեին»


«Միանում եմ պետնախարարի նախաձեռնությանը,այս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեին»
Ապրիլ 22 12:47 2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․

 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: 

 

Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»։