«Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին


«Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին
Ապրիլ 22 08:14 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին։ Ընդդիմությունը որոշել է գույքագրել ունեցած-չունեցածըհասկանալ՝ ինչ ֆորմատուվինչ ռեսուրսով եւ ում հետ մասնակցի։ Գրեթե հաստատ էոր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերն ինքնուրույն հայտ չեն ներկայացնելութեպետ ամիսներ առաջ հնչում էր Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի անունըսակայն երկրորդ նախագահը թիմին ասել էոր իր հետ կապված առաջադրում չի լինելուինքը որոշել է ընդառաջել այն մեղադրանքներինթե քաղաքական դաշտը փակել ենթույլ չեն տալիսոր այլ ուժեր փորձեն պայքարել Փաշինյանի դեմ։

Ավելին՝ զգուշացրել էոր եթե լինեն առաջադրվողներդաշինքի ու հատկապես իր անունը չշահարկեն։ Չնայած դրանդաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանըով մտադիր է «Համախմբում» կուսակցության ցուցակով առաջադրվելոմանց վստահեցրել էոր ունի Քոչարյանի աջակցությունը եւ բանակցում է տարբեր ուժերի հետ՝ հնարավորինս լայն ճակատով մասնակցելու համար։Մեզ ասացինոր անգամ Վարդան Օսկանյանն է նրան փորձում աջակցել։ Մասնակցելու ցանկություն ունի նաեւ Հրանտ Բագրատյանընա կարծում էոր ընդդիմադիր դաշտը պետք է միավորվիհակառակ դեպքում ՔՊ-ն նորից կհաղթի։ Այլ թեկնածուներ էլ կան՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես չէր բացառել իր մասնակցությունը, «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին է առաջադրելու։ Այնպես որ՝ Երեւանին թեժ ընտրություններ են սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում