Պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան


Պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 21 23:15 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ:

 

«Մեծ անորոշություններ կան, պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետը:

 

Նա ասաց, թե իրենք հեռացել են, բայց չեն փախել:

 

«Մենք ասել ենք՝ ժողովո՛ւրդ, սա է, թող մեր ընդդիմությունն էլ գա ու ասի ինչը ինչոց ա, մենք էլ մեր տեսակետն ասենք, ու դուք եղեք դատավոր. ժողովուրդը դատավոր է եղել, ժողովուրդը գրած-չգրած հոդվածները կարդացել է», - նշեց նա:

 

Փաշինյանի խոսքով՝  պետք է հասկանալ, թե խոսքն ինչ անվտանգության ճգնաժամի մասին է։

 

«Դա մեր անկախության օրոք ստեղծված  անվտանգային ճարտարապեության ճգնաժամն է, այս ճգաժամը 2020 թվականին չի ստեղծվել, ստեղծվել է ավելի շուտ: Այո՛, հոկտեմբերի 27-ն էլ անվտանգայն ճարտարապետության խորքային ու լրջագույն ճգանաժամ էր»,- նշեց նա: