Ուժգին փոթորիկ՝ Թուրքիայում․ զոհ և վիրավորներ կան


Ուժգին փոթորիկ՝ Թուրքիայում․ զոհ և վիրավորներ կան
Ապրիլ 21 13:24 2023

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ Քահրամանմարաշ (պատմ.՝ Մարաշ) Փազարջըք շրջանում ուժգին փոթորիկ է եղել, փոխանցում է ermenihaber-ը։

Պտտահողմի հետևանքով երկրաշարժիչ փլուզված շենքերի տանիքների կտորները պոկվել ու ընկել են վրանային կացարանների վրա և կոտրել էլեկտրասյուները։

Ավերածության հետևանքով կա 1 զոհ և 50 վիրավոր։ Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։