Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ իրավիճակը՝ սահմանին


Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ իրավիճակը՝ սահմանին
Ապրիլ 20 23:37 2023

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: 

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: