Տեսնես ֆեյսբուքի գաղտնաբառը վերջը փոխե՞ց․ Էլիբեգովան՝ Աղազարյանի մասին


Տեսնես ֆեյսբուքի գաղտնաբառը վերջը փոխե՞ց․ Էլիբեգովան՝ Աղազարյանի մասին
Ապրիլ 20 20:53 2023

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․

«Աղազարյան Հովիկը ասում է, որ ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունի։

Իսկ հայ ազգը ունի, որովհետև այդ պետությունը՝
- պետական մակարդակով վարում է հայատյաց քաղաքականություն
- պահում է շրջափակման և հումանիտար ճգնաժամի մեջ Արցախը
- սպառնում է մեր ազգային և պետական անվտանգությանը միլիտարիստական հռետորաբանությամբ ու հարձակումներով
- օկուպացրել է Արցախի և ՀՀ սուվերեն տարածքները
- սպանել է հազարավոր հայերի
տեսնես ֆեյսբուքի գաղտնաբառը վերջը փոխե՞ց, որ էլ իրա էջից հայհոյանքներ չստանան կանայք»։