Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց


Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց
Ապրիլ 20 16:47 2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հովիկ Աղազարյանը նախաձեռնել  է Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում  այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աղազարյանը:

Պատգամավորն այս քայլին գնացել է հանձնաժողովում հայտնի միջադեպից հետո, երբ քննարկվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու հարցը: