Պարզվում է՝ Սյամոն հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել. Ստեփանակերտում համախոհների հետ փոքրաթիվ հանդիպման ավարտից հետո կրքերը թեժացել են, լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության: Դանակահարվողն էլ Սյամոյի կուսակից ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն է եղել:
Կատարվածը, իհարկե, չի նպաստելու Սյամոյի քաղաքական ամբիցիաների սահուն բավարարման ընթացքին, քանի որ նախ՝ հանդիպումը փաստել է, որ Սյամոն փաստացի չունի իրական ռեյտինգ, ապա՝ դեբոշն ու դանակահարությունը ևս մեկ ավելորդ անգամ ի ցույց են դնում Սյամոյի խառնակիչ, կռվարար էությունը. այս մարդը ծնված չէ քաղաքականության համար, և դա փաստ է՝ անկախ այն բանից, թե Նիկոլի կնիկն ինչ զգացմուքներ է տածում «Իժոյի» հանդեպ:
Մնում է տեսնել, թե Սյամոյի կազմակերպելիք նմանատիպ հանդիպումներին է՞լ ում փորն են թափելու…










