Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունը ստեղծե՞լ է մասնագետների խումբ, որոնք լրջորեն ուսումնասիրեն և Հայաստանի անվտանգությունից ելնելով՝ պատասխանեն մի քանի հարցի, այդ թվում՝ ի՞նչ է, ի վերջո, COVID-ը, արհեստածի՞ն էր, թե՞ ոչ.«Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն միջոցները, որոնք իրականացվում էին, այդ թվում՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ի վերջո, ուզում եմ հստակ ասեք՝ պետությունը քովիդի բուժման համար հիվանդանոցում որքա՞ն գումար է հատկացրել: Ես գիտեմ, որ 1 հոգու համար առաջին և երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներին տրվել է 640.000 դրամ, իսկ երրորդ մակարդակի՝ 840.000 դրամ, սա՝ 1 հոգու համար: Հիմա ես ուզում եմ իմանալ՝ քանի՞ մարդ է գնացել հիվանդանոց, և պետությունը որքա՞ն գումար է հատկացրել այդ բուժման համար, և, ի վերջո, Հայաստանում քանի՞ մարդ է մահացել քովիդից և քանի՞ մարդ է պատվաստվել, և այդ պատվաստանյութերը մեզ դոտացիա է տրվել ԱՀԿ-ի՞ կողմից, թե՞ Հայաստանն իր բյուջեի հաշվին է վճարել»:
Ավանեսյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցերին, ասաց, որ գնահատական տալու համար, իհարկե, ցավոտ, բայց խոսուն ցուցիչներից են մահվան դեպքերը.«Դրանք մշտապես թափանցիկ կերպով հասանելի են եղել, մենք ժամանակին օրական կտրվածքով էինք ներկայացնում տվյալները, դրանից հետո՝ շաբաթական, ամսական, այս պահին էլ մշտապես մենք այդ տեղեկությունը թափանցիկ կերպով տրամադրում ենք: Հայաստանում մահացությունը 8700-ի շրջանակներում է, այս պահին անգիր չեմ հիշի թիվը, բայց այդ թիվը պետք է համեմատել մեզ հետ համադրելի այլ երկրների հետ…










