«Որ պահին, որ նա վռնդվի իշխանությունից, այդ պահին հայ ժողովուրդը կվերադարձնի իրեն իր պետականությունը»


«Որ պահին, որ նա վռնդվի իշխանությունից, այդ պահին հայ ժողովուրդը կվերադարձնի իրեն իր պետականությունը»
Ապրիլ 19 09:14 2023

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» արտաբերող որևէ մեկը պարտավոր է ցույց տալ առնվազն այդ Ազգային ժողովի կողմից վավերացված գեթ մեկ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որը կվկայի իր ասածի իսկությունը։

Իրականում ոչ թե Հայաստանն է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով Հայաստանում խաբեությամբ  ժողովրդի իշխանությանը տիրացած և այդ իշխանությունը Ադրբեջանի շահերին ծառայեցնող, հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին։

Որ պահին, որ նա վռնդվի իշխանությունից, այդ պահին հայ ժողովուրդը կվերադարձնի իրեն իր պետականությունը, պատիվն ու արժանապատվությունը»։