Ամերիկյան Օրեգոն նահանգի Յուջին քաղաքի 38-ամյա բնակիչ Քոլին Դևիս Մաքքարթին մեքենայից ճանապարհի վրա է նետել ընտանեկան բանկային հաշվից հանված մոտ 200 000 դոլար: Այս մասին հայտնում է KEZI 9 News-ը։
Երբ տղամարդը սկսել է թղթադրամներն այս ու այն կողմ ցփնել, նրան նկատել են ոստիկանները։ Նրանք Մաքքարթիին խնդրել են վերջ տալ, սակայն նա հայտարարել է, որ ցանկանում է ուրախացնել մարդկանց կանխիկ նվերներով։
Տղամարդը շարունակել է գումար ցփնել մայրուղու երկայնքով։ Որոշ վարորդներ սկսել են կանգ առնել մայրուղու մեջտեղում՝ թղթադրամներ հավաքելու համար՝ այդպիսով ճանապարհին ստեղծելով վտանգավոր իրավիճակ։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել Մաքքարթիին դադարեցնել փողերը դեն նետելը։ Նշվում է, որ մինչև երեկո վարորդները հավաքել են բոլոր թղթադրամները։
Ոստիկանության լեյտենանտի խոսքով՝ Մաքքարթին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել կարգուկանոնը խախտելու համար։ Այժմ տղամարդու ընտանիքը խնդրում է՝ ով մայրուղում գումար է գտել, հանձնել իշխանություններին։
Ամերիկացին ընտանեկան հաշվեհամարից հանել է 200 000 դոլար և գումարը ցփնել ճանապարհին










