Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու. Սերժ Սարգսյան


Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու. Սերժ Սարգսյան
Ապրիլ 18 16:38 2023
Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։
 
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ։
 
Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերին և հնարավոր ելքերին։
 
 
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ: