Ճանաչված ոսկերիչը եղել է աթոռին նստած,ձախ ձեռքում՝ հրազեն .մանրամասներ


Ճանաչված ոսկերիչը եղել է աթոռին նստած,ձախ ձեռքում՝ հրազեն .մանրամասներ
Ապրիլ 17 23:34 2023

Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 18:20-ի սահմաններում՝ ՀՀ Նեքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի:

 
 
 
 

Գրում է shamshyan.com-ը:

 

Իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան  բնակիչ 55-ամյա  Թովմաս Ա-ի դին, աթոռին նստած, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել:

 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ճանաչված ոսկերիչ է եղել: