«Գեղարքունիքի մարզում կրակոցները գրեթե ամենօրյա բնույթ են կրում, սակայն դրանք չեն խաթարում գյուղացիների առօրյա կյանքին»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Մարզում ամեն ինչ հանգիստ է։ Մարդիկ իրենց առօրյա կյանքով են ապրում։ Կրակոցները զուտ հրաձգային են, որը մեր առօրյային չի խոչընդոտում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ «Սոթք» հանքավայրում նույնպես բնականոն աշխատանքային մթնոլորտ է տիրում։
Սարգսյանի վստահեցմամբ՝ մարզում որևէ խուճապ չկա:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:










