ՔՊ-ականները փակ նիստին շտապող Աղազարյանին դիմավորեցին ծափերով


ՔՊ-ականները փակ նիստին շտապող Աղազարյանին դիմավորեցին ծափերով
Ապրիլ 17 13:01 2023

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում փակ նիստ է անում:

ՔՊ որոշ պատգամավորներ ուշացումով ներկայացան նիստին։ Նրանց թվում էր նաեւ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ի դեպ փակ դռների հետեւից այդ ընթացքում լսվեցին ծափահարությունների ձայներ։ Ամենայն հավանականությամբ ՔՊ-ականները ոգեւորվել էին Աղազարյանի՝ որոշ քաղաքացիներին ուղղված հայհոյախառն նամակներից, այդ իսկ պատճառով նրան ծափերով դիմավորեցին։