Ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ապրիլ 17 11:29 2023

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

 

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, հայկական կողմը կորուստներ չունի:

 

Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: