Երևանում 37-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել «Սոֆի» ռեստորանի աշխատակցուհուն


Երևանում 37-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել «Սոֆի» ռեստորանի աշխատակցուհուն
Ապրիլ 16 23:23 2023

Այսօր՝ ապրիլի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

 
 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Կ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցում՝ «Սոֆի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքաննության, եղել է սթափ:

 

  Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 62-ամյա Ս.Բ.-ն է:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է վրաերթի հարևանությամբ գործող «Սոֆի» ռեստորանային համալիրում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: