Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանի առաջին ներկայացուցիչները


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանի առաջին ներկայացուցիչները
Ապրիլ 16 12:43 2023

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանը ներկայացնող մարզիկները:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց ընտրանու անդամները` Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը, կմրցեն 55 կգ քաշի A ենթախմբում: Մրցումը կմեկնարկի 17:30-ին:

 

 

Մրցումային երկրորդ օրը` ապրիլի 16-ին, մեդալների համար կպայքարեն նաև 55 կգ ու 61 կգ քաշային տղամարդիկ: