ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցանկությունն է, որ Ծանրամարտի առաջնությանը մեր մարզիկները կարողանան հաղթանակ պարգևել ժողովրդին։
«Բոլոր սպորտաձևերը ամուր հիմքերի վրա են՝ ըմբշամարտ, ծանրամարտ, հրաձգություն, գիմնաստիկա։ Մենք պետք է կարողանանք մասնակցել և մեր ազգին ուրախացնել։ Իմ ցանկությունն է, որ կարողանանք մեր ժողովրդին հաղթանակ պարգևել, դրոշը բարձրացնենք և մեր ազգին ավելի մեծ ճանաչում տանք», - ասել է Գագիկ Ծառուկյանը։










